Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է «Քովիդ-19»-ի դեպքերի աճ:

Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է  հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում  արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով:

Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.

պատվաստվել COVID-19-ի դեմ,

 

ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,

կրել դիմակ,

հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,

խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,

պահպանել սոցիալական հեռավորություն,

հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն  ստանալու համար:

1545