Մեկնարկել են Հ-30, մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 3+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այս պահին ընթանում են հողային, բետոնե վաքերի տեղադրման աշխատանքներ։ Հիմնանորոգման շրջանակում կկառուցվեն և կնորոգվեն հենապատեր, կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվի ճանապարհի վրա գտնվող կամուրջը, կկատարվի ճանապարհի կահավորում, կկառուցվեն մայթեր և այլն։

Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

3.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 285 մլն դրամ:

 

Նշենք, որ դեպի Գոշավանք տանող ճանապարհը զբոսաշրջային բանուկ երթուղի է, և ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգումն էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։

753