«Տուրիզմի հայկական ֆեդերացիան» վերջերս եղել է Արցախում, քննարկումներ ունեցել Արցախի զբոսաշրջության զարգացման, ունեցածը վերագնահատելու և առաջիկա անելիքների վերաբերյալ: «Նախանշել ենք մեր անելիքները և քննարկել ենք հնարավորությունները, որպեսզի առավել ակտիվացնենք դեպի Արցախ զբոսաշրջությունը՝ ինչպես հայաստանցիների, այնպես է՝ լօտարերկրացիների այցելությունները»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ զբոսաշրջությունը ամենաարդյունավետ և հզոր գործոններից մեկն է, որը կարող է էապես նպաստել Արցախում հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսության վերականգնմանը, զարգացմանը և տնտեսական աճին, սոցիալական, մշակութային խնդիրների լուծմանը և նպաստել խաղաղությանը, հայապահպանությանը:

«Զբոսաշրջությունը այդպիսի ֆենոմեն է և այդպիսի ներուժ ունի, դրա համար պետք է մենք՝ հատկապես հիմա Հայաստանում, բավականին ակտիվորեն ներկայացնենք Արցախը իր զբոսաշրջության հնարավորություններով և անհրաժեշտ այլ միջոցառումներ մշակենք, որպեսզի Արցախը և Արցախի զբոսաշրջությունը ավելի գրավիչ դարձնենք»,-ասաց նա և կարևորեց մրցունակ տրանսպորտային կապի ապահովումը, սոցփաթեթների համակարգը, որը հնարավորություն է տալիս հանգիստը անցկացնել  Հայաստանում և Արցախում:

Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ Հայաստանում էլ ոչ բոլորն են գուցե  քաջատեղյակ Արցախի զբոսաշրջային հնարավորություններից, իսկ դրսից հետաքրքրությունը պետք է կարողանանք վերականգնել: «Եթե մինչև 2019 թվականը գնալով աճում էր միջազգային զբոսաշրջային շուկայի դեպի Արցախ այցելությունները և հետաքրքրությունը, այսօր դա էականորեն նվազել է՝ կորոնավիրուսից, պատերազմիցվ հետո և այսօր դա վերականգնելու խնդիր ունենք: Եթե մենք խոսում ենք հումանիտար խնդիրների մասին, ապա ամենահզոր, ամենաարդյունավետ միջոցը դրանք լուծելու՝ Արցախում զբոսաշրջությունը վերականգնելը և կայուն զարգացում ապահովելն է: Մենք պետք է գիտակցենք, որ արցախցին դրան սպասում է, մենք չենք կարող մենակ թողնել մեր հայրենակիցներին, մենք պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք և անպայման ձգտենք զբոսաշրջությունը ուղղենք դեպքի Արցախ»,-ասաց նա:

 

1371