Եվրամիությունը համախառն ներքին արդյունքի գրեթե 4 տոկոսը կամ 477 միլարդ եվրո Է հատկացնում Միությունում մշակույթի ոլորտի զարգացմանը, որտեղ գործի Է դրված 8 միլիոն մարդ, ավելի շատ, քան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:

Այդ մասին հայտնել Է նորաստեղծությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գործերի եվրակոմիսար Մարիա Գաբրիելը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցուցադրեց  թանգարաններին եւ մշակույթի մյուս հիմնարկություններին օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը սահմանափակումների ադապտացման եւ թվային տեխնոլոգիաների անցման գործում: Եվրոպայի հիմնադրամները 10 միլիարդ եվրո են տրամադրել այդ բնագավառում տաբեր ծրագրերի համար, այդ թվում Բելգիայի Գեղեցիկ արվեստների կենտրոնի թվայնացման, ինչպես նաեւ Չեխիայի արվեստի գործիչների համար դրամշնորհների նպատակով:

60 տոկոսով՝ մինչեւ 2,4 միլիարդ եվրո աճել Է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ֆինանսավորումը, որը նպատակաուղղված Է ԵՄ-ի երկրների մշակութային համագործակցության զարգացմանը: Հունիսին Բրյուսելը գործի դրեց մշակութային ժառանգության համատեղ «ամպը»՝ եվրոպական գանձերի պահպանման համար՝ 110 միլիոն եվրո բյուջեով: Նախագիծը միավորում Է գիտնականների համակարգողների, արխիվիստների եւ վերականգնողների Եվրոպայից եւ նրանց Է տրամադրում տեխոլգիաներ ցուցանմուշների եւ արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների թվայնացման համար:

Գաբրիելի խոսքով՝ մշակույթը դառնում Է նաեւ կարեւոր «դիվանագիտական միջոց»: «Եթե մենք պատշաճ ուշադրություն չնվիրենք արվեստի օժանդակությանը, չենք կարող լուծել ամենաբարդ հասարակական խնդիրներից որոշները»,- կարծում Է եվրակոմիսարը. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

474