Այսօր` հուլիսի 21-ին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության գործող կառուցակարգերի կատարելագործման, ինչպես նաև նոր ավելի հավակնոտ ծրագրերի մշակման շուրջ: Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
Աշխատանքային քննարկման արդյունքում առաջ են քաշվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների համար հարկային բարենպաստ ռեժիմների սահմանման մի շարք ուղղություններ:
Բացի այդ՝ ձևավորված աշխատանքային խումբը, որի անմիջական մասնակիցներն են են Ֆինանսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների, առաջիկայում կմշակի և կներկայացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության նոր առավել մրցունակ հայեցակարգ: