«Հյուսիսային հոսքի-2»-ի գործարկումը համեմատվել է «Եվրոպայում սպիտակ դրոշը բարձրացնելու» հետ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը կտրականապես դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործմանը։ Նա նշել է, որ դա «սպիտակ դրոշի բարձրացում կլինի Գերմանիայում և Եվրոպայում»։
«Դա կլինի սպիտակ դրոշի բարձրացում Գերմանիայում և Եվրոպայում: Մենք չպետք է դա անենք»,- ասել է Հաբեկը CDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Գերմանիան «ուժեղ երկիր է»։
Ավելի վաղ, Բունդեսթագի էներգետիկայի և կլիմայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը հայտարարել է, որ Գերմանիան չի կարողանա Ռուսաստանից գազի մատակարարումները փոխարինել այլ երկրներից վառելիքով։
22 Հուլիս, 2022 16:00
943
Բայդենն ասել է, որ Հս. Կորեայի կողմից ՌԴ զինվnրներ ուղարկելը «շատ վտանգավոր է»
29 Հոկտեմբեր, 2024 18:24
Կիևը պատրաստվում է դիվերսիաներ իրականացնել «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի նկատմամբ․ Պեսկով
27 Փետրվար, 2026 14:49
Հիմա Հայաստան մեծ դրական հոսքեր են գալու. վարչապետ
10 Փետրվար, 2026 22:49
Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացել
18 Հունվար, 2026 17:41