Հալեպում հայ սակրավորները Վարդավառը նշել են մանկատան սաների հետ
Հուլիսի 24-ին Վարդավառի խորհրդի կապակցությամբ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր տեղակայման վայրում հյուրընկալել է Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաներին։
Այցելության ընթացքում երեխաները ծանոթացել են մարդասիրական խմբի առօրյային, տեղակայման վայրին, որից հետո խմբի ներկայացուցիչները երեխաներին պատմել են Վարդավառ տոնի խորհրդի մասին, կազմակերպել են հյուրասիրություն։
Վարդավառ տոնի ժողովրդական սովորությանը համաձայն, որպես օրվա լավագույն ավարտ, երեխաները «խաղացել են ջրոցի»։
Մանկատան տնօրինությունն իր երախտիքի խոսքն է հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հումանիտար առաքելության խմբին՝ երեխաների մասին հոգալու և նրանց օրը տոնական դարձնելու համար։
25 Հուլիս, 2022 17:50
1529
Հալեպում հայ է զոհվել
01 Դեկտեմբեր, 2024 15:08
Զինյալ բախումները հեռու են Հալեպում հայկական թաղամասերից. կաթողիկոսություն
01 Դեկտեմբեր, 2024 11:11
ՀՀ անձնակազմը Հալեպից վերադարձել է Հայաստան․ ՊՆ
30 Նոյեմբեր, 2024 10:13
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11 Սեպտեմբեր, 2026 22:15
Վարչապետի բացահայտումները՝ Հայկ Սարգսանի վերաբերյալ
11 Սեպտեմբեր, 2026 18:52
Զորահանդեսին ներկայանում են սակրավորները՝ պաշտպանիչ համազգեստով
28 Մայիս, 2026 11:38
Արցախի ԱԻՊԾ սակրավորները մեկ շաբաթում հայտնաբերել են 159 միավոր ռազմամթերք
26 Հունիս, 2023 23:34
Արցախի սակրավորները հայտնաբերել են 278 միավոր ռազմամթերք
25 Ապրիլ, 2023 18:42