Ազգային ժողովում ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ամառային նստաշրջանին ընդառած ինչ գործունեություն է ծավալել հայաստանյան պատվիրակությունը:

«Ըստ էության, այսօր ԵԱՀԿ խորհդարանական վերահժողովը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա՝ Ուկրաինայում տեղի ուենցող գործընթանցեր վրա: Ըստ էության գործնականում կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ  տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին, սա անընդունելի գործեալոճ է դատապարտելի է, ինչի մասին բարձրաձայնել ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի այն հայտարարությանը, թե Իրանը թույլ չի տա որևէ փոփոխություն Հայաստանի և Իրանի սահմանին և հարցին, թե ինչով է պայհմանավորված Իրանի այս անհանգստությունը հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշումը՝ «Զանգեզուրի միջանցքի» ասվածի հետ կապված, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար համար։

Պատգամավորը մեջբերեց, որ երբ  ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարություն է արել  «Զանգեզուրի միջանցքը»-ի վերաբերյալ, որից հետո ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։

«Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում, խրախուսում  կոնստրուկտիվ քննարկումներին, բայց ցավոք մեր հարևանները  առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։ Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե,»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը և կարևորեց  արձանարգել, որ Եվրոպայի գերասնեյակի հայտարարություն հաստատում է  Հայաստանի ճշմարտացիությունը:

«Որևէ հիմք չի կարող առկա լինել մտածելու, պնդելութե հայկական կողմը երբևէ, որևէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել Զանգեզուրի միջանցքը»,-ասաց նա:

649