Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Նորամուծությունը ներառում է սփոփիչ վազքեր այն մարզիկների համար, ովքեր չեն հաղթահարել 200-ից մինչև 1500 մ մրցատարածությունների որակավորման փուլի արգելքը:

Այն մարզիկները, ովքեր նախնական մրցումներում հաջողության չեն հասել, հնարավորություն կունենան սփոփիչ ելույթի շնորհիվ մտնել կիսաեզրափակիչ:

Ձևաչափի վերջնական կանոնները, ներառյալ՝  ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաձևի  որակավորման համակարգը, կհայտարարվեն Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:

Մրցումները բաղկացած կլինեն չորս փուլից.  առաջին, սփոփիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ 

Նորամուծությունը  չի օգտագործվի երկար տարածությունների վազքերի  համար:  

708