
Ռուսաստանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստան ինքնաթիռների մասեր և սարքավորումներ արտահանելու, ինչպես նաև իրանական վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական օդանավերի վերանորոգման և սպասարկման ծառայությունների և տեխնիկական աջակցության մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչության (CAO) ներկայացուցիչ Միրաքբար Ռազավին։
ՄԵՀՐ գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 26-ի երեկոյան Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարը բանակցություններ է վարել ՔԱՎ ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշի հետ։
Ռազավիի խոսքով՝ հանդիպմանը Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ընդգծել են օդային փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։
Ստորագրվել է նաեւ փոխըմբռնման հուշագիր, որով երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների հաճախականությունը կավելանա մինչեւ շաբաթական 35 չվերթ։
Հուլիսի 16-ին ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտնել է, որ Իրանը պատրաստվում է հարյուրավոր մարտական անօդաչու թռչող սարքեր վաճառել Ռուսաստանին «արագ ճանապարհով», որի համար ռուս պաշտոնյաները վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս այցելել են հանրապետության կենտրոնական մասի օդանավակայան։ Թեհրանը հերքել է այս տեղեկությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին մեկնել էր Իրան՝ բանակցությունների։
Պատրաստեց Արամ Սիմոնյանը