Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կրկին Երևանի «Փյունիկ»-ին է միացել: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: 

Օզբիլիսը 2019 թվականից հանդիսանում է այս ակումբի ֆուտբոլիստ, սակայն տևական ժամանակ մարզումները բաց է թողել անձնական պատճառներով:

Ֆուտբոլիստն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ:

Օզբիլիսը 2012 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

1055