ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ, դեռեւս իրավապահ համակարգը չի գտել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին: Իրավապահներն արդեն ԱԺ նախկին պատգամավորի հայրիկի անհետացման մասով երեք վարկած են քննության առել.  Գրիշա Քոքոբելյանի հետ անտառում դժբախտ դեպք է եղել՝ կա՛մ հանկարծամահ է եղել, կա՛մ նրան սպանել են, կա՛մ առեւագել: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահներն ակտիվ կերպով շարունակում են որոնողական աշխատանքները:

Հավելենք, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով:
 

2243