Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:   

  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: 

1205