Հացահատիկով առաջին նավը ուկրաինական նավահանգստից մեկնել է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 08.30-ին։ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից։

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սիեռա Լեոնեի դրոշով եգիպտացորենով բեռնված «Ռազոնի» նավը Օդեսայի նավահանգստից դուրս կգա տեղական ժամանակով ժամը 08:30-ին և կուղևորվի Լիբանան»։

388