Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիները շարունակում են ելույթներն Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի առաջատարներից Հնդկաստանի երկրորդ ընտրանու հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 5 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի ընտրանիների նկատմամբ: Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարների շարքում է:

Կանանց ընտրանին 6-րդ տուրում կխաղա Անգլիայի հավաքականի հետ: Նախորդ 5 տուրերում  ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա) և զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

845