Իջևանում բացվել է ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի ռեսուրսային առաջին կենտրոնը (լուսանկարներ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 2-ին Իջևանում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ամբողջահատիկի ուսուցման և ռեսուրսային առաջին նորաստեղծ կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում։ «Այս ծրագիրը մեծացնում է շուկայում սննդային արժեքներով հարուստ սննդատեսակի հասանելիությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով արժեշղթայի յուրաքանչյուր փուլում ներգրավված ձեռնարկությունների շահութաբերությունը»,- ասել է Արման Խոջոյանը:
03 Օգոստոս, 2022 16:30
978