Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
07 Օգոստոս, 2022 22:31
1612
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. հարվածից հետո մեքենաներից մեկը բախվել է բնակչի տան պատին. կա տուժած
05 Հոկտեմբեր, 2026 16:10
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17