Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի հետ միավորման մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

Կարգադրությունը նա ստորագրել է Զապորոժիեի մարզի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման համաժողովի շրջանակում, որն ընթանում է Մելիտոպոլում՝ 700 պատվիրակների մասնակցությամբ:

Դահլիճում, որտեղ տեղի է ունեցել համաժողովը, ի նշան Ռուսաստանի հետ միավորման շուրջ հանրաքվեի անցկացման համաձայնության, բոլոր պատվիրակները քվեարկել են՝ ձեռք բարձրացնելով։

984