Խոշոր հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ. տեսանյութ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում, հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մի քանի մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան: Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ և հաջողվել է նրանց այն առնել իրենց հսկողության տակ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
09 Օգոստոս, 2022 23:08
2031
Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ Արփինե Սարգսյան
24 Նոյեմբեր, 2025 14:27
Շմոլ գազից թունավորման դեպք Գյումրիում. կանանցից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
19 Հոկտեմբեր, 2025 15:37
Ռոսիա մոլի ամանորյա հեքիաթը․ ֆոտոշարք
17 Դեկտեմբեր, 2024 19:26