ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի և Ber-Ber-ի նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։
10 Օգոստոս, 2022 17:59
749