Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների հետ Բերձոր այցելության» վերաբերյալ հրապարակումների՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է.

Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությունը պայմանավորված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ, այսօր թե՛ ի պաշտոնե իրեն վերապահված լիազորությունների, և թե՛ իր տարիների փորձի, այդ թվում՝ դիվանագիտական գործիքակազմի միջոցներով անում է հնարավորը Արցախի բնակչության անվտանգության ապահովման համար:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք զերծ մնալ հասարակությանը թյուրիմացության մեջ գցող հրապարակումներից, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն անկայունացնող քայլերից և կենտրոնանալ սեփական հայրենիքում ապրելու և արարելու գործին:

2768