Այս պահին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին  հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Մենք պատշաճ ժամկետներում հանրությանը տեղեկացնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին»,- նշել է Հունանյանը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին:

387