Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները դադարեցված են. ահազանգ ռումբի առկայության մասին
Հարգելի՛ քաղաքացիներ,օգոստոսի 14-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Մետրոպոլիտեն ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
14 Օգոստոս, 2022 21:57
991
Կառավարության ֆինանսավորմամբ «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
11 Օգոստոս, 2026 10:33
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում
27 Հուլիս, 2026 11:17
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
06 Հուլիս, 2026 11:25