Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ

Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ: Այս մասին լրագրողների հետ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ նրանք եղել են այցելու։
«Մենք ամբողջ գիշեր աշխատելու ենք»,–ասաց նա։ Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար, որոնցից հինգը հետ է վերադարձել աշխատանքիկ երկուսը դեռ բուժում է ստանում, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում;
Նա նշեց, որ հրդեհի պատճառների մասին դեռ չի կարող խոսել, քանի որ փրկարաներին չի հաջողվել հասնել հրդեհի բռնկման վայր։ Նախարարը հայտնեց նաև, որ անհետ կորածների թիվը հասել է 27-ի։
15 Օգոստոս, 2022 03:22
1930