Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանին՝ որպես հյուր մասնակցելու ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է հույն լրագրող Փոլ Անտոնոպուլուսը։

«Ադրբեջանն այնքան թշնամական չէ Հնդկաստանի նկատմամբ, որքան Հունաստանի, բայց նրանք զրոյական հանդուրժողականություն ունեն ագրեսորների նկատմամբ։ Մինչդեռ Հունաստանի կառավարությունը ձեւացնում է, թե Ադրբեջանը լիբերալ հակաթույն է Ռուսաստանի համար»,- գրել է Անտոնոպուլուսը։

Այս տարի Բաքուն ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին հյուր լինելու հրավեր էր ստացել, որի անդամներ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան։ Դրան դրականորեն արձագանքեցին Մոսկվան, Պեկինը, Պրետորիան, Բրազիլիան, սակայն Նյու Դելին դեմ հանդես եկավ։

1611