Վրաստանի վարչապետը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրատեխնիկայի պահեստում, տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետեւանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել։
Անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ծանր պահին մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքներն այդ ողբերգության զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ են»,- գրել Է Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում։
16 Օգոստոս, 2022 20:06
693