Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Նազելի Բաղդասարյան
Նախօրեին և այսօր Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«ԱԻՆ-ի և իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված, բնականաբար, քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։
Հատկապես այս օրերին՝ «Սուրմալուի» ողբերգական դեպքից հետո, նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։
Զգոնություն և տոկունություն բոլորիս»,- նշված է գրառման մեջ։
17 Օգոստոս, 2022 21:15
904
Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան
02 Հոկտեմբեր, 2026 14:40
Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. Բաղդասարյան
01 Հոկտեմբեր, 2026 11:07
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան
28 Օգոստոս, 2026 14:50
Ակնհայտ է՝ այս մարդիկ ծառայում են կոնկրետ շրջանակի բիզնես շահերին. Բաղդասարյան
06 Հոկտեմբեր, 2026 17:24
Գյումրին կարո՞ղ էր զարգանալ՝ եթե նման ապօրինությունների մասշտաբ է եղել. Բաղդասարյանը՝ Մխիթարյանին
15 Սեպտեմբեր, 2026 11:41
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան
28 Օգոստոս, 2026 14:50