«Ռիո Մոլ»-ից դեպի Սարալանջ տանող ճանապարհի բենզալցակայանի տարածքում ծուխ է նկատվել
Օգոստոսի 17-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնից դեպի Սարալանջի փողոց տանող ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի ետնամասում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղբյուր Սերոբ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չշահագործվող քարե տնակի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:58-ին: Այրվել է չշահագործվող քարե տնակի փայտե տանիքը (մոտ 35 քմ)։
18 Օգոստոս, 2022 01:50
2024
Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ Արփինե Սարգսյան
24 Նոյեմբեր, 2025 14:27
Շմոլ գազից թունավորման դեպք Գյումրիում. կանանցից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
19 Հոկտեմբեր, 2025 15:37
Ռոսիա մոլի ամանորյա հեքիաթը․ ֆոտոշարք
17 Դեկտեմբեր, 2024 19:26