Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Նշվում է, որ Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին՝ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։

Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին, ինչպես նաև ողջունել է փրկարարների անձնվեր աշխատանքը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով կա 16 զոհ, երկու անհետ կորած։ 

564