Համեստ Աֆրիկյանը բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել
![](https://araratnews.am/admin/images/1661003009.jpeg)
Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:
«Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ՝ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակից բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածներն ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին մեզ»,- նշված է գրառման մեջ։
20 Օգոստոս, 2022 21:43
1373
Ադրբեջանցների ոչ մարզական պահվածքը՝ հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ․ տեսանյութ
01 Հուլիս, 2024 16:09
Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ
08 Հունվար, 2025 13:12
Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ Պրոբացիայի ծառայության պետ. Նիկոլ Փաշինյան
04 Հունվար, 2025 14:53
«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ (տեսանյութ)
30 Հուլիս, 2021 21:37