«Մանկահասակ տղաների՝ տղամարդկանց հետ նույն հանդերձարանում գտնվելը բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն կարող է ունենալ». Ս. Հակոբյան
Բժիշկ-սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մանկահասակ տղաների՝ հասուն տղամարդկանց հետ նույն հանդերձարանում գտնվելը, կարծում եմ, բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն կարող է ունենալ նրանց ներաշխարհի վրա (հասկանալի պատճառներով չեմ մանրամասնում ):
Հնարավոր է նաև պատճառ հանդիսանա նրանց հոգեսեռական զարգացման տեմպի արագացման՝ հանգեցնելով վաղաժամ հոգեսեռական զարգացման, դրանից բխող հնարավոր բարդություններով:
Այս եզրահանգման եկել եմ երկար տարիների դիտարկման, այցելուների հետ աշխատելու, գրականության ուսումնասիրման հիման վրա:
Ուստի առաջարկում եմ մարզասրահների և լողավազանների կազմակերպիչներին հանդերձարաններում առանձնացնել մանկական գոտիներ»:
25 Օգոստոս, 2022 17:05
2309
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
22 Մայիս, 2026 14:49
Չարենցավանի «Վանը» նոր մարզիչ ունի
30 Հուլիս, 2023 18:23
Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
02 Հունիս, 2022 20:17
Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը
17 Օգոստոս, 2026 18:25
Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին
15 Օգոստոս, 2026 21:10
Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի
20 Հուլիս, 2026 16:18