Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

էդգար Ղազարյանին իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնած քաղաքական ուժերը գիտակցու՞մ են, որ կիսում են վերջինիս հայտարարությունների պատասխանատվությունը։

1) Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազավթները կհեռացվեն։

2) Մինչև օգոստոսի 31-ը նոր վարչապետ պետք է ունենանք, Պուտինի ու Ալիևի հետ այլ մարդ պետք է հանդիպի։

Նույն Էդգար Ղազարյանի միայն այս 2 հայտարարություններն արդեն իսկ ի ցույց են դնում իշխանափոխության համար փողոցային պայքարի անլրջությունը։

Մերօրյա պայծառատեսի հրավիրած հանրահավաքի մասնակիցների մոտ հարցեր չառաջացա՞ն, թե ինչու օգոստոսի 23-ին իշխանությունը չհեռացավ, ինչպես խոստացել էր Էդգար Ղազարյանը, կամ ինչպես պետք է մինչև օգոստոսի 31-ը նոր վարչապետ ունենանք։ Արդյոք լաոներից ոչ մեկին հետաքրքիր չէին այս հարցերը, թե կարևորը մասնակցությունն էր։

Անլուրջ եք տիկնայք և պարոնայք։

Ի դեպ, փողոցում հայտնված ընդդիմությունն էլի առարկայական ասելիք չունի, նույն բանն են կրկնում՝ թող Փաշինյանը հրաժարական տա, կգանք մի բան կանենք։

1995