«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

Ծրագրի նպատակն է բարեկարգել Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը՝ ներառելով ավտոկայանատեղիի կառուցում, վաճառահրապարակի բարեկարգում, ըստ անհրաժեշտության՝ հանգստի գոտու ստեղծում: Նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.

- 2,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, հեծանվաուղու գծանշում.
- ճանապարհը եզերող տեղանքից երկաթբետոնե շինաղբի հեռացում.
- ճանապարհը ջրահեռացման տարրերով համալրում.
- լուսավորման ցանցի կառուցում.
- եկեղեցու աջակողմյան պատի ջրամեկուսացման, ամրակայման խնդրի լուծում.
- ավտոկայանատեղիի, վաճառահրապարակի, սանհանգույցի կառուցում.
- աղբյուրի հարակից տարածքի բարեկարգում, հանգստի գոտու ձևավորում.
- վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների բարեկարգում, դիտահարթակի
կառուցում.
- ըստ անհրաժեշտության՝ նստարանների, աղբամանների տեղադրում, զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով կահավորում։
- Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թ․ ընթացքում։

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

1142