Մարիա Գևորգյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղում է
Հայաստանցի գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ութ տուրից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը:
8-րդ տուրում հայ շախմատիստուհին 6-րդ հաղթանակն է տարել մրցաշարում՝ սպիտակ խաղաքարերով հաղթելով Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մալցևսկայային: Մարիան 8-ից 6,5 միավոր ունի և ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար լեհ Մոնիկա Սոճկոյին, որը նույնպես հաղթանակ է տարել 8-րդ տուրում:
Առաջատարների խմբում ընդգրկված է նաև Լիլիթ Մկրտչյանը, որը 8-ից վաստակել է 6 միավոր:
Նշենք, որ 1-9-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կստանան 2023 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Եվրոպայի առաջնությունը Չեխիայի մայրաքաղաքում կանցկացվի 11 տուրով:
29 Օգոստոս, 2022 03:00
1904
Եկեք ներողություն խնդրեք հայ զինվորի մահը կամենալու համար, այս թեման չի փակվելու. Վահագն Ալեքսանյան
10 Օգոստոս, 2026 12:42
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10 Օգոստոս, 2026 12:29
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
10 Օգոստոս, 2026 12:12