Մահացել է Մանանա Ասլամազյանը

Երևանում ավտովթարից մահացել է է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։ Նա Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ էր։ 2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ էր՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։ Մանանա Ասլամազյանը վերջին շրջանում ապրում և աշխատում էր Հայաստանում։
31 Օգոստոս, 2022 14:28
1004