«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 19:30 կայանալիք անմոռանալի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: Համերգի մենակատարն է անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ծրագրում կհնչի Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1 Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից Տոմսերի արժեքը 5000 – 15000 դրամ : Տեղեկատու հեռախոս՝ +374 77805687
31 Օգոստոս, 2022 16:24
1351
Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին. բարձր է գնահատվել Եվրաջասթի հետ ՀՀ-ի համագործակցությունը
08 Մայիս, 2026 16:32
«Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկմանը մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ
07 Մայիս, 2026 21:59
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողով. ուղիղ
05 Մայիս, 2026 11:51
Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
24 Օգոստոս, 2026 18:04
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21 Օգոստոս, 2026 22:02
Գոռ Խաչատրյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար․ Մ-20 ԱԱ
18 Օգոստոս, 2026 17:00