Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Օգոստոսի 31-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգանալ նաև հետագա տարիներին։
31 Օգոստոս, 2022 21:42
1035