Պուտինը չի մասնակցի Գորբաչովի հուղարկավորությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովի հուղարկավորությանը,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հայտնելով, որ հիվանդանոցումնախագահն այցելել ու հրաժեշտ է տվել նրան։ Հիշեցնենք, որ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին Մոսկվայում։
01 Սեպտեմբեր, 2022 19:14
1192