Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աղջիկը գնաց առաջին դասարան։ ԱՀ նախագահը շնորհավորել է նոր ուսումնական տարվա կապակցությամբ։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Ես մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, խաղաղ ու անհոգ, հետաքրքիր ու ջերմ հիշողություններով լեցուն դպրոցական տարիներ, որոնք կուղեկցեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

Մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում մեր բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ նոր ուսումնական տարում»,- նշել է Հարությունյանը:

1511