31 տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային, Շահումյանի շրջանային եւ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման եւ պետական ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին հռչակագիրը, կարճ ասած` դժվարին, պատերազմական այդ տարիներին արցախահայությունն այսկերպ կանխորոշեց իր ապագան:

Սեպտեմբերի 2-ը ոչ թե Արցախի անկախացման, այլ հանրապետության հռչակման օրն է. անկախացումը հաջորդ քայլն էր, քանի որ անկախության հռչակագիրն անհրաժեշտ էր ամրագրել անկախության մասին հանրաքվեով, ինչի անցկացման որոշումն էլ ընդունեց ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը: Այսպիսով, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեում` «Համաձայն եք արդյոք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցելու ձեւերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին արցախցիների ճնշող մեծամասնությունը պատասխանեց` այո, այսպիսով հռչակելով իր անկախությունը։

 

 

707