49-ամյա ճամբարակցին պատուհանով մտել համաքաղաքացու առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս
Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:
Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են:
Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
03 Սեպտեմբեր, 2022 22:57
1655
49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի
14 Մայիս, 2026 18:35
Երևանի Բաղրամյան պողոտայի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 49-ամյա կնոջ դի
15 Հուլիս, 2022 02:55
49-ամյա կնոջը դանակահարել էր նախկին ամուսինը. մանրամասներ սպանության փորձից
18 Հունիս, 2022 18:09