Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։
Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
05 Սեպտեմբեր, 2022 04:01
1710
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
20 Հուլիս, 2026 16:16
Որորների կղզին Սեւանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
19 Հուլիս, 2026 17:34
«Ինքնազոհ հերոսներ». Սևանում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների
23 Սեպտեմբեր, 2024 01:55