«ARCA-ի ծրագրային ապահովումը, եթե մենք ունենում ենք փոխանակման համար, իրավունքների սահմանը ինչպես է լինելու, նկատի ունեմ, վերջին հաշվով, մենք մեր քաղաքացիների ֆինանսական շարժը, վիճակը, իրենց ունեցվածքի չափը, վարկային պատմությունը տալու ենք բարեկամ երկրների ինստիտուտներին, որոնք դա ուսումնասիրելու են։ Այդտեղ անվտանգության խնդիր կա»,- այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը.- «Այդ հարթակը երբ ձեւավորվի, այդ անվտանգությունը պատշաճ ձեւով պետք է ապահովված լինի, քանի որ խոսքը քաղաքացիների վարկային պատմության մասին է»,- իր մտահոգությունը հայտնեց պատգամավորը։

Մանրամասները` տեսանյութում։

1293