Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Տորոնտոյում կայացած իր համերգի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել թագուհուն,- գրում է variety.com-ը։

«Մենք տխուր լուր ստացանք. մահացել է Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթը։ Նա ոգեշնչում էր նրանց, ովքեր իր կողքին էին, այդ թվում եւ ինձ: Նա ֆանտաստիկ մարդ էր: Նա ղեկավարեց երկիրը և մեծագույն իրադարձությունների, և ամենագորշ ժամանակաշրջաններում շնորհքով, ազնվականությամբ, անկեղծ սիրով և ջերմությամբ»,- ասել է Էլթոն Ջոնը։

«Ես 75 տարեկան եմ, նա ամբողջ կյանքում եղել է ինձ հետ, և ես շատ տխուր եմ, որ նա այլևս չի լինի կողքիս: Բայց և ուրախ եմ, որ նա հոգեկան հանգստություն գտավ, նա արժանի էր դրան, քանի որ նա չափազանց շատ էր աշխատում»,- հավելել է արտիստը հանրության ծափահարությունների ներքո:

Ավելի ուշ Էլթոն Ջոնը սոցիալական ցանցերում գրել է, որ Եղիսաբեթ թագուհին «իր կյանքի հսկայական մասն է եղել մանկությունից մինչ օրս»:

«Ես նրան շատ կկարոտեմ»,- եզրափակել է նա։

Նշվում է, որ Եղիսաբեթը գահ էր բարձրացել 1952 թվականին, երբ Էլթոնը 4 տարեկան էր։

805