Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը, տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

 

«Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին:

 

Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան»,- ասված է «Ալաշկերտի» տարածած ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել էր Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանը:

 

 

1178