
Ինքնասպանության մասին նյութերի հղումները հրթիռային արագությամբ տարածելը կոնկրետ վարքային կրկնօրինակման մոդել է, որը կարող է վարակիչ լինել որդեկորույս մյուս ծնողների համար, բավակա՛ն է տարածեք դրանք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է հոգեբան Սաթեն Գրիգորյանը։
«Ու ահա ինչի կարող է հանգեցնել մեդիայի սխալը, չճշտված տեղեկատվության տարածումը, րոպե առաջ, թեկուզ ապատեղեկատվության հաշվին, աչոկներ հավաքելու մոլեռանդ մղումը, որտեղ հրաշքը վերածվում է ողբերգության...
Ու այսքանից հետո ոչ մեդիագրագետ հասարակությունը, և որ ամենատխուրն է՝ լրատվամիջոցները, սկսել են հուզական շահարկումները՝ վայրկյան առաջ տարածելով այս նյութերը... կարծես բոլորի գերնպատակը մարդկանց հուզական առումով ծնկի բերելն է...
Լռե՛ք, պարզապես ձեր լռությամբ աջակցեք երկրում տիրող իրադրությանը, որովհետև այն, ինչ տարածում եք դուք, որպես կանոն միայն ողբերգական հետևանքներ է ունենում»,-ասված է գրառման մեջ: