Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում նախատեսում է առաջադրել Լին Թրեյսիի թեկնածությունը
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը պատմության մեջ առաջին անգամ կարող է ղեկավարել կին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում նախատեսում է առաջադրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թրեյսին 2014-2017 թվականներին արդեն աշխատել է Մոսկվայում՝ որպես փոխդեսպան։ 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Բայդենի վարչակազմը հուսով է, որ Թրեյսին արագ կփոխարինի Ջոն Սալիվանին։
Թրեյսիի ժամանման և առաջադրման ժամկետները կախված կլինեն նրանից, թե Ռուսաստանը կհամաձայնի՞ նրան ընդունել որպես դեսպան՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հսկայական լարվածության պահին, քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է:
15 Սեպտեմբեր, 2022 00:37
1782
Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03 Օգոստոս, 2026 22:19
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
03 Օգոստոս, 2026 21:25
Պարոն Կարապետյանը անձնագրերից հրաժարվե՞ց, ուժեղ ՀՀ լինելու է, բայց ոչ ձեր պատկերացրածը. Չախոյան
02 Օգոստոս, 2026 18:22
Լին Թրեյսին հրաժեշտ է տվել դեսպանության անձնակազմին
19 Դեկտեմբեր, 2022 19:09
Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. Թրեյսի
04 Հոկտեմբեր, 2022 17:58
Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. ԱՄՆ դեսպան
20 Մայիս, 2022 19:10