Այն, ինչ երեկ երեկոյան տեղի ունեցավ, պետության դեմ երկրորդ ճակատ բացելու գործողություն էր: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեկ ընդդիմադիրների՝ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքին:

«Իրավիճակ, երբ բանակը կռվում է, երբ բանակը լավ է կռվում, իր գործը իր հնարավորությունների առավելագույնի չափով իրականացնում է, և եթե այդ իրավիճակում զինվորին, սպային թիկունքից ասում ես, որ հողերը հանձնած է, դա ունենում է մեկ հետևանք՝ զինվորը, սպան թևաթափ են լինում: Եթե մեր սպաները հավատային ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դաշտ նետված թեզին, ապա միանշանակ նրանք թևաթափ էին լինելու և սահմանների մոտ ունենալու էինք լրջագույն խնդիրներ»,- ասաց նա:

Գևորգ Պապոյանը նկատեց, որ վերջին շրջանում կադրային փոփոխություններն իրենց արդյունքը տալիս են: Նա ասաց, որ պետք է ուղիղ խոսեն ժողովրդի հետ:

«Երեկ տեղի ունեցածը ապացույցն էր այն բանի, որ միտումնավոր, հատուկ կեղծ թեզեր են տարածում երկրում, որպեսզի իրենց համար պատշաճ պահին երկրում քաղաքական անկայունություն ստեղծեն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, այդ թվում՝ անգամ կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունըԱյն թեզը, թե ինչ-որ թուղթ կա, որը ստորագրվելու է, դրանք ստեր են, մոլորություններ են, և այն մարդիկ, որոնք դրանք ուզում են ձեզ մատուցեն, ընդամենը ուզում են ձեզ խաբել և այդ ալիքի վրա գալ իշխանության, այդ մարդիկ չունեն կարմիր գծեր»,- ասաց նա:

759