Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ՝ Վարդենիսի ուղղությամբ հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 23-ամյա Բորիս Կարախանյանը: Բորիսի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո էր տեղափոխվել Հրազդան Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից:

Բորիսն ու եղբայրը Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության, քույրն Արցախում է ամուսնացած, իսկ նրանց հայրը զոհվել էր 2016 թվականին արցախյան պատերազմի ժամանակ:

834