Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42-ամյա Ալիսա Մելքոնյանն Ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն է։ Նա պայմանագրային զինծառայող էր: Ալիսան երեխաներ չունի, ամուսնացած չէր:

Զոհված կին զինվորականը ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հորաքրոջ աղջիկն է: Պատգամավորը «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել նրա մասին:

Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016 թվականին՝ եղբոր՝ Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո։ Հիշեցնենք՝ Գագիկ Մելքոնյանը զոհվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Ալիսան ու Գագիկը ունեն եւս մեկ եղբայր, որը հաշմանդամություն ունի:

Պատգամավորի խոսքով՝ զարմուհին շատ անվախ էր, 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ ընթացքում մարտական դիրքերում է եղել: «Չնայած հետո, երբ արդեն վերադարձել էր, չէր կարողանում քայլել 3 ամիս, բայց վերականգնվել ու նորից վերադարձել էր դիրքեր: Մի բան կասեմ՝ անձնվիրաբար հայրենիքի համար կռվել է»,- նկատում է Ղազարյանը:

Ասում է, որ Ալիսային վերջին անգամ հանդիպել էր օգոստոսի 21-ին, խոսել էին. «Շատ հպարտ էր, ուրախ, որ բանակում զգալի դրական բարեփոխումներ են: Հումորով ասացի՝ Ալիսա, շատ ես չաղացել, քանի որ ինքը միշտ շատ նիհար էր, ասաց՝ բանակում ընտիր են մեզ նայում»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

4399